Այսօր' հունիսի 25-ին, Արմավիայի գրասենյակի դիմաց էին հավաքվել ընկերության նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում էին իրենց մի քանի ամսվա աշխատավարը, որոնք «Արմավիան» չի վճարել:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ իրենց աշխատավարձերը դիտավորյալ այս ընկերությունը չի վճարում, քանի որ նրանք ակցիաներ են կազմակերպել, դիմել են նախագահին: Ըստ աշխատակիցների՝ Միխայիլ Բաղդասարովը նրանց ասել է, որ չեն վճարի աշխատավարձերն այնքան ժամանակ, մինչև չդադարեն ակցիաներ կազմակերպել և բողոքել:
Սակայն ներկաներն ասում էին, որ պատրաստվում են դիմել դատարան, նրանք չեն դադարի պահանջել իրենց գումարները, մինչև ընկերությունը վերջին լուման չվճարի: Աշխատակիցների մեծ մասը հոկտեմբեր ամսից չի ստացել իրենց աշխատավարձերը:
Հավաքվածները կասկածում են, որ այս ընկերությունը սնանկացման գործընթաց է սկսել, նրանցից մեկն ասաց. «Ո՞ւր է սնանկացում, մի՛ հավատացեք իրենց խոսքերին, այստեղ սնանկացում չկա»:
Նշենք, որ ընկերության դռները փակ էին և այդպես էլ չբացվեցին, ընկերությունից ոչ ոք չներկայացավ' բանակցելու բողոքողների հետ:
Մանրամասները' քիչ ուշ։