Յակուտիայում վթարի է ենթարկվել «Ми-8» ուղղաթիռ, որի մեջ եղել են 25 ուղևորներ, հաղորդում է տարածաշրջանայն ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Զոհվածների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքը տեղի է ունեցել Ուս-Յանսկի շրջանի Դեպուտատսկի ավանի օդանավակայանից հյուսիս-արևմուտք: Նախնական տվյալներով «Պոլյարնիե ավիալինի» ընկերության ուղղաթիռը բախվել է բլրի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ ուղղաթիռում եղել է 11 երեխա: Վթարից անմիջապես հետո ՆԳՆ –ն հաղորդեց 15 զոհվածների մասին, սակայն ԱԻՆ-ը այդ թիվը դեռ չի հաստատում: Դեպքի վայր են մեկնել հանրապետական ՆԳՆ-ի ղեկավարներ, ինչպես նաև ԱԻՆ-ի փրկարարական ջոկատներ: