Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ «Հայփոստ»-ը գյուղացիների թոշակների բաժանումն ուշացնում է, իսկ եթե թոշակ է բերում գյուղ, ապա 30 րոպեն լրանալուց հետո հեռանում է գյուղից՝ պատճառաբանելով, թե «դուք եք ուշանում թոշակները ստանալուց»:

Մանրամասները՝ այստեղ: