Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում ահաբեկչության արդյունքում զոհվել է 20 մարդ. գրում է ИТАр-ТАСС-ը:

Պայթուցիկ նյութը գործի էր դրվել աշխատավորներ տեղափոխող ավտոբուսի ճանապարհին: Թիրախը եղել է Գազայի հատվածին մերձակա Շեյխ Զուվեյդ քաղաքը:

Բժշկական ծառայությունները դեռևս հաստատել են միայն 2 հոգու մահը: Եվս 16 մարդ հոսպիտալացվել է: Ինչպես ենթադրում են տեղական ուժային կառույցները, պայթուցիկը նախատեսված է եղել այդ ճանապարհով անցնող զրահատեխնիկայի շարասյան համար:

Մանրամասները պարզվում են: