Ինչպես տեղեկացրել էինք հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել ազատ հերթափոխից ևս 8 հրշեջ-փրկարար որոնողական աշխատանքներին մասնակցելու համար: