Երևանի Արարատյան փողոցի մի բնակչուհի օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ 21-ամյա դստեր ընկերը՝ 1992 թ. ծնված Մ.-ն, ազատ ելումուտ ունենալով իրենց տուն՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ոսկյա զարդեր՝ պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները Մ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել, քանի որ, ըստ իր հայտարարության՝ Մ.-ն խոստացել է վերադարձնել գողոնը, սակայն խոստումը չի կատարել:
Կատարվում է հետաքննություն: