Այս պահին մեծ քանակությամբ ոստիկաններ հավաքվել են քաղքապետարանի դիմաց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ' երեք ակտիվիստներ բերման են ենթարկվել այն ժամանակ, երբ դեռևս ակցիան չի էլ սկսվել։

Մեր թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը նշեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելու պատճառը երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր, որտեղ, ըստ Օսիպյանի, ակտիվիստները քրեօրեն պատժելի արարք են գործել։

Ակտիվիստներն այս պահին փակել են ճանապարհը և չեն թույլատրում, որպեսզի բերման ենթարկված երեք ակտիվիստներին տեղափոխեն բաժին։

Ոստիկանների և ակտիվիստների միջև լարված իրավիճակ է։