Բելգիայի նոր թագավոր Ֆիլիպը որոշել է չեղյալ հայտարարել իր՝ գահին բազմելու կապակցությամբ շնորհվող կոլեկտիվ համաներումները. գրում են տեղական ԶԼՄ-ները:

Նշենք, որ Ալբերտ 2-րդ արքան հրաժարվել էր գահից՝ հօգուտ իր որդու՝ 53-ամյա գահաժառանգ արքայազն Ֆիլիպի, ով դարձավ 7-րդ բելգիական միապետը:

Վերջին անգամ բանտարկյալներին կոլեկտիվ համաներում շնորհվել էր 1993 թ.-ին՝ այն ժամանակվա բելգիացի արքա Բոդուենի կողմից Բելգիայի՝ Եվրամիությանը անդամակցելու կապակցությամբ: