Մեր թղթակցի փոխանցմամբ՝ երրորդ համարի ավտոբուսների երթուղին սպասարկող վարորդներից մեկը հայտարարել է, որ ինքը և իր գործընկերները ավտոբուսները կանգնեցրել են ավտոտնակներում և հրաժարվում են աշխատել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, այսօր տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի չորրորդ օրն է։ Ակտիվիստները պահանջում են քաղաքապետից՝ ուղևորափոխադրումների համար գործող նոր՝ 150 դրամ սակագինը չեղյալ համարել։