Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին 15-օրյա ժամկետով ձերբակալվել է 2011 թ.-ին ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով. գրում է Reuters-ը:

Միաժամանակ, նրան մեղադրանք է ներկայացվել կալանավորների սպանության և զինվորականների առևանգման համար։

Գործակալության տվյալներով՝ Մուրսին արդեն հարցաքննվել է:

Նշենք, որ ավելի վաղ նրա ընտանիքի անդամները հայտարարել էին, որ քաղաքական գործիչը առևանգվել է: