Հղիությունն արհեստականորեն ընդհատած Սալվադորի բնակչուհին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման. գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին:
Դատարանի վճռով՝ 31-ամյա կինը դատապարտվել է ծանր հանգամանքներում սպանություն կատարելու համար, քանի որ հղիության ընդհատման պահին հղիության ժամկետը 8 ամիս է եղել:
Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ ոստիկաններին կանչել են բժշկական հաստատության բժիշկները, ուր դիմել էր կինը մահացած երեխա ծննդաբերելուց հետո: Մի քանի նշաններրից ելնելով՝ բժիշկները սահմանել էին, որ խոսքը հղիության արհեստական ընդհատման մասին է:
Սալվադորը Լատինական Ամերիկայի այն պետութությունների շարքում է, որտեղ հղիության արհեստական ընդհատումներն արգելված են օրենքով: Այլ պետությունների շարքում են Չիլին, Սուրինամը, Հաիթին, Հոնդուրասը, Նիկարագուան, Դոմինիկյան Հանրապետությունը։ Աբորտները թույլատրվում են միայն Կուբայում, Գայանայում, Պուերտո Ռիկոյում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: