Ֆլորիդայի հարավում արձանագրվել է հերթական զանգվածային սպանությունը. Անհայտ անձն սկսել է կրակել բազմաբնակարան շենքում: Life News-ի փոխանցմամբ՝ կրակոցների հետեւանքով սպանվել է 7 մարդ, նրանց թվում է նաեւ դժբախտության հրահրողը, որին վնասազերծել են ոստիկանները: Զինված հանցագործի զոհերի թվում են բնակելի շենքի 78-ամյա կառավարիչը' Իտալո Պիսկոտտին, եւ նրա 68-ամյա կինը' Սամիրա Պիսկոտտին: Եվս 4 հոգու դիակները հայտնաբերվել են շինության ներսում: «Ես հայտնաբերեցի ծնողներիս մարմինները, - պատմել է Պիսկոտտիների աղջիկը' Շամիրա Պիսկոտտին, - մայրս արդեն մահացած էր, իսկ հայրս դեռ պայքարում էր կյանքի համար: Լսել եմ 15-20 կրակոց»: Հանցագործի ուղղությամբ կրակել է հատուկ նշանակության ջոկատը' մի քանի ժամ տունը շրջապատելուց հետո, որտեղ գտնվում էր նա՝ բնակիչների հետ միասին: Հատուկ գործողությունների ժամանակ հարակից տների բնակիչները տարհանվել են, իսկ մի շարք փողոցներ' փակվել՝ թե տրանսպորտի ,եւ թե հետիոտնի համար: Նախնական տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը եղել է նշված տան բնակիչներից մեկը, իսկ կրակել սկսել է Պիսկոտտիների հետ զրույցի ժամանակ: Վեճի մանրամասենի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: