Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն արգելել են իրենց աշխատակիցներին աշխատավայրում օգտվել չինական Lenovo ընկերության համակարգիչներից: Այս մասին տեղեկացնում է The Independent պարբերականը: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների վարկածի համաձայն՝ Lenovo-ն համագործակցում է Չինաստանի կառավարության հետ: Ընկերությունը գիտակցված իր համակարգիչները մշակում է խոցելի' հաքերային հարձակումների համար: Համակարգիչներում ներդրված են այնպիսի էլեկտրոնային սխեմաներ, որպեսզի առանց օգտագործողի իմացության հնարավոր լինի հաստատել հեռակա միացում: Ինպես գրում է պարբերականը, Lenovo համակարգիչների օգտագործումն արգելվել է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հատուկ ծառայությունների կողմից: