Հնդկաստանի արևմուտքում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ, որի արդյունքում զոհվել է 10 երեխա, 20-ից ավելը վիրավոր են. հայտնում է NDTV-ն:

Ավտոբուսը 45 դպրոցականների էր տեղափոխում դպրոց. շրջանցելով անցնող մեքենան' այն բախվել է բեռնատարին: 8 երեխա մահացել է տեղում:

Բեռնատարի և ավտոբուսի վարորդները դեպքի վայրից դիմել են փախուստի: