ԳԱԼԱ. Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվն ավելացել է: Նկատվում է նաև Նարկոլոգիական կլինիկա դիմողների թվի աճ: Ինչպես պնդում են բժիշկ-մասնագետները' առավել վնասակար է տնային պայմաններում պատրաստված թմրամիջոցը, որի հետևանքները շատ դեպքերում անդառնալի են լինում: