Օգոստոսի 2-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին՝ Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Աստղիկ Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել:

Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն: