Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Rav4 մակնիշի 16 ԼԼ 806 և ВАЗ 2102 մակնիշի 28 ՊՏ 449 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ:

Պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը:

Մանրամասները' այստեղ: