Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հավաքվում են ԿԽՄԿ-ի դիմաց' զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին' Արման Ինջիղուլյանը: «Ոնց հասկանում եմ ուրիշ ձև չկա Կարմիր խաչից որևէ բան իմանալու: Ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև բոլոր հարազատները: Ուրիշ ճար չկա», -փոխանցեց Արմանը: Անդրադառնալով երեկ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցին», որտեղ իբր հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է' ջուր բերել», Արման Ինջիղուլյանն ասաց, որ իրենք բոլորն էլ համոզված են' «Հակոբին հարկադրել են այդպես խոսել»: «Ու երեխեն ստիպված խոսացել ա: Հակոբը հաստատ ուրիշ երեխա յա, ուրիշ ձև ա մտածում ու մենք բոլորս էլ համոզված ենք' ստիպել են այդպես խոսել», -ասաց Հակոբի հորեղբոր տղան: Հարազատները նաև զարմացած են, որ Հակոբի աչքերին հարցազրույցի ժամանակ ակնոց չի եղել, որը նա միշտ է կրել: «Ակնոցը Հակոբը երբեք աչքերից չի հանել, ու դա շատ մտահոգիչ է, պետք է աչքերին ակնոցը լիներ»,- փոխանցեց Արմանը: Ի դեպ, Հակոբի աչքերին ոչ միայն սեփական ակնոցը չի եղել, այլ նաև ինչպես երևում է տեսանյութից, զինվորական համազգեստն էլ չի եղել. նրա հագին ադրբեջանական զինվորական համազգեստ էր:
Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բողոքի ակցիա են անում «Կարմիր խաչ»-ի մոտ
14:20 - 13.Օգոստոս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20877
Առաջարկում ենք նաև
14/09/20 12:27
Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ուղիղ
21/08/20 10:15
Փաշինյանը մի հատ չի հետաքրքրվում Մարալիկով. պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
07/03/20 20:27
Արա Մխիթարյանի հայրը հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա
10/02/20 11:20
Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցման․ ուղիղ
21/03/19 12:08
Նիկո՛լ, դո՛ւրս արի․ անչափահաս երեխաները գործադիրի շենքի առաջ բողոքի ակցիա են անում (տեսանյութ)
11/03/19 10:20
Գազավորված ըմպելիք արտադրողները բողոքի ակցիա են անում․ ՈւՂԻՂ
31/10/18 10:57
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ. ցմահ դատապարտյալների հարազատները պահանջում են համաներումը տարածել նաև իրենց հարազատների վրա
16/01/16 13:05
Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ նիստերն անցկացվեն նորմալ պայմաններում. բողոքի ակցիա (լուսանկարներ)
25/09/14 11:26
ՓՄՁ-ն մտնելու է Կարմիր գիրք. տոնավաճառների աշխատակիցներն ակցիա են անում ու հանրահավաք խոստանում (տեսանյութ)
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում