Slaq.am. 2007 թվականի այս օրը, եզդի ժողովուրդը անմարդկային հարձակման ենթարկվեց Իրաքում: Մուսուլման ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկվեցին եզդիական 4 գյուղեր, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 1000 եզդի: Ցավալի էր, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ էին: Այսօր արդեն այդ սարսափելի հարձակումից անցել է վեց տարի, իսկ քաղաքակիրթ հանրության կողմից այն իր արժանի գնահատականը չի ստացել: Մենք աշխարհում ապրող բոլոր եզդիներս դատապարտում ենք նման անմարդկային հանցագործությունները, որ ազգի նկատմամբ էլ, որ այն եղած լինի, դատապարտում ենք նաև այդ հանցագործությունների նկատմամբ ցուցաբերված անտարբերությունը, որը նոր հանցագործությունների սերմեր է ցանում: Եվս մեկ անգամ ցավակցում եմ աշխարհի բոլոր եզդիներին, իսկ Իրաքում բնակվող մեր քույրերին և եղբայրներին համախմբման կոչ եմ անում: Մեր ժողովրդի առաջ բացված մարտահրավերներին կարող ենք դիամակայել միայն միասնությամբ: Թող Շամսը մեզ բոլորիս հետ լինի:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամոյան