Թուրքական իշխանությունները ավարտել են հայ-թուրքական սահմանին մահացած Մուստաֆա Ուլկերի գործի քննությունը: Ինչպես գրում է Taraf թերթը, հովիվը 2 անգամ փորձել է հարձակվել սահմանապահների վրա: Համաձայն զեկույցի՝ թուրք հովիվները սովորություն են ձեռք բերել արածեցնել իրենց նախիրները հայկական հողերում: Ի պատասխան սրան՝ ռուս սահմանապահները զգուշացրել են թուրքական կողմին այն մասին, որ չի կարելի սահմանը խախտել, սակայն վերջիններս շարունակում են իրենց անասուններին արածեցնել հայկական հողերում: Գրում է Galatv.am-ը:
Ռուս սահմանապահները առգրավել են անասունների մի մասին: Բանակցությունների արդյունքում հայկական կողմը վերադարձրել է անասուններին: Սակայն պարզվեց, որ կենդանիներից մի քանիսը տուժել են: Կենդանիների մի մասը պատկանել է Մուստաֆա Ուլկերին:
Որպեսզի վրեժ լուծի, հովիվը հագնում է զինվորական համազգեստ և գիշերը անցնում է սահմանը՝ կրակելով ռուս սահմանապահների վրա: Սահմանապահների պատասխան գործողությունների արդյունքում Ուլկերը սպանվում է:
Շարունակությունն` այստեղ: