Lragir.am - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում մի քանի հատկանշական հայտարարություն է արել: Առաջին հերթին, Մամեդյարովը բնութագրել է Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: Պարզվում է, որ Երեւանը fait accompli քաղաքականություն է հարկադրում (հակառակորդին կատարված փաստի առաջ դնել):
Սակայն գլխավորը՝ Մամեդյարովը բացահայտ սպառնում է Հայաստանին: «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս-քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
Սա ոչ այլ ինչ է, քան բանակցային գործընթացից դուրս գալու, քաղաքական գործընթացը դադարեցնելու եւ այլ բնույթի գործողությունների անցնելու սպառնալիք: Հատկանշական է, որ Ադրբեջանը նման նամակով է հանդես գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Բաքու կատարած այցերից հետո:
Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Պուտինից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները դադարեցնելու քարտ-բլանշ է ստացել: Չնայած Պուտինը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով պետք է լուծվի, ոչ ոք սակայն չի կարող պնդել, որ «քաղաքական ճանապարհը» միայն ՄԽ-ի շրջանակում բանակցություններն են:
Բացի այդ, ռուսական մամուլում արդեն Էրդողանին աջակցելու կոչեր են հնչում, ով բարդ իրավիճակում է հայտնվել իր արտաքին քաղաքականության ձախողման պատճառով: Թուրքիային այժմ օդի պես հաղթանակ է անհրաժեշտ թեկուզ ինչ-որ հակամարտությունում, եւ նման հաղթանակ կարող է դիտարկվել Ղարաբաղը:
Ըստ ամենայնի, ղարաբաղյան խնդիրը շարժվում է «հանգուցալուծման» ուղղությամբ: Գործընթացները դեռեւս վերահսկվում են, սակայն նկատվում է կառավարման վահանակները կիսելու, Մինսկի խումբը լուծարելու եւ գործընթացը «կառավարելի քաոսի» մեջ գցելու մտադրություն: Շարունակվող այլ հակամարտությունները, ի հեճուկս ակնկալիքների, տուրբուլենտ գոտի չեն մտնում: Օրինակ, հակամարտությունների արդյունքում չգիտես ինչու չեն տուժում միջազգային էներգետիկ հաղորդուղիները, քանի դեռ չեն փոխվել սահմանները, եւ հակամարտությունը տեղայնացվում է այնտեղ, որտեղ նախատեսվել էր:
Չի բացառվում, որ Ղարաբաղի մասով նման մի բան է մտածվել: Թեեւ, Բաքուն գիտակցում է, որ «քաոսը» կարող է մտցվել ներկայիս իրականությունը ճանաչելու համար: Ադրբեջանում հասկանում են, որ համաշխարհային հանրությունը ներկայիս ստատուս-քվոն համարում է իր համար ամենաձեռնտուն, եւ եթե ինչ-որ պատճառներ լինեին այն փոխելու, ապա նախորդ 20 տարիների ընթացքում դա արված կլիներ: Ահա թե ինչու է Ադրբեջանը նախազգուշացնում հենց «հակառակորդին կայացած փաստի առաջ կանգնեցնելու» քաղաքականության վտանգավորության մասին: Թերեւս, ակտիվորեն Բաքու այցելող արտասահմանցի դիվանագետները հենց դա են հուշել Ալիեւին:
Բաքվում, սակայն, պետք է հասկանան, որ այժմ Թուրքիայի եւ Ռուսաստանի քարտ-բլանշից օգտվելը շատ վտանգավոր կլինի: Այս մասին վկայում են բազմաթիվ օրինակները, որոնցից մեկը Սիրիան է: Բաքվում ներկայիս ստատուս-քվոն վերացնելու առաջարկներից կարող են օգվել միայն այն բանի համար, որ ներկայիս իշխանությունների վրայից գցեն Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը, այնպես, ինչպես արեց Սաակաշվիլիի Վրաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պարագայում:
Fait accompli. Ադրբեջանը սպառնում է Հայաստանին
13:31 - 22.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
19/09/23 15:56
Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
13/04/23 21:30
Ադրբեջանը հերթական զորավարժությունն է սկսում. պատգամավոր
16/12/22 11:00
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել
15/12/22 12:20
Ադրբեջանը մինչեւ այժմ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների. Փաշինյան
13/12/22 16:00
Ադրբեջանը սպառնում է վերացնել Արցախից թռչող ամեն բան, անգամ հումանիտար օգնության դեպքում
05/12/22 17:29
Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեկնաբանությունների երրորդ ցանկը. Բայրամով
13/09/22 12:07
Ադրբեջանը զգաց, որ ՀԱՊԿ-ն չի կարող օգնել Հայաստանին, դրա համար էլ հարձակվեց․ արձագանք՝ Կիևից
02/02/22 15:23
Ադրբեջանը դարձյալ սպառնում է
26/11/21 11:18
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ռազմագերիների
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մա...
09:45
Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերով
09:40
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
09:30
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական
09:00
«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիր
08:10
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում