Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Աբխազիա Վլադիմիր Պուտինի կատարած այցի առթիվ. այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, գրում է RBC-ն:

Պուտինն այցելել էր Աբխազիա երեկ՝ օգոստոսի 25-ին: Նա այնտեղ հանդիպել է հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Անկվաբի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Աբխազիան նշում է ՌԴ-ի կողմից իր անկախության ճանաչման 5-րդ տարին:

Թբիլիսին Պուտինի այցը որակել է որպես «Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հերթական ոտնձգություն»: