«Ծածկած» շուկայի դիմաց գտնվող քաղաքացիներին ոստիկանները բաժանել են երկու մասի' մի կողմում ակցիայի մասնակիցներն են, մյուս կողմում' բնակիչները: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե կապ չունի հասարակական կարգը, որ կողմից կխախտեն, ցանկացած պարագայում խախտողը պատասխանատվության կենթարկվի:

Քիչ առաջ հուշարձանի մոտից ակցիայի մասնակիցներից Արեն Մանուկյանին ոստիկանները նստացրեցին մեքենա ու տարան' հիմնավորելով, որ նա չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Այս մասին գրում է Panorama.am-ը: