www.hraparak.am Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են: Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում «թշնամուն» վերջնականապես գահընկեց անելու համար: Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները:
Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու է իր հնարավորությունների շրջանակում: Չի բացառվում, որ աշնանը պայքարը թեժանա՝ ընդգրկելով նաեւ «տեղեկատվական պատերազմի» ձեւաչափը: