Եվրոպական Հանձնաժողովը հաշվի առնելով Հայաստանի որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը, ասված է եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը:

 

«Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի' ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման և բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա:
Նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը:

 

Անհամբեր ենք, որպեսզի լավ հասկանանք Հայաստանի մտադրություններն ու թե ինչպես է ցանկանում ապահովել դրա և Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո էլ հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք:

 

Վերստին ցանկանում ենք ընդգծել, որ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել ԱՊՀ շրջանակում տնտեսական գործակցության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Աղբյուրը` Armenia tv