Իրաքը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Սիրիայի ներքին կոնֆլիկտին անմիջական միջամտության դադարեցման, ինչպես նաև իրաքյան խաղաղ նախաձեռնության օժանդակության մասին. հայտնել է РИА Новости-ին իրաքյան պառլամենտի պատգամավոր Հասան Ջիհադը:
«Իրաքի հաղորդագրությունը Թուրքիային միանգամայն հստակ է՝ անհրաժեշտ է դադարեցնել միջամտել Սիրիայի հարցերին և նպաստել իրավիճակի լուծմանը բանակցությունների ճանապարհով: Իրաքն առաջարկում է դրա համար իր նախաձեռնությունը, որը հնչեցրել է երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին»,-ասել է Ջիհադը:
Արդեն երկու օր է, ինչ իրաքյան պատգամավորների պատվիրակությունը պառլամենտի նախագահ Օսամա ան-Նաջեֆի գլխավորությամբ գտնվում է Թուրքիայում: Նրանք հանդիպումներ են ունենում թուրքական քաղաքական գործիչների հետ և քննարկում իրավիճակը տարածաշրջանում Սիրիայի հակամարտության ֆոնի վրա: