Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը «քույրացնում» էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է «սեռը» փոխել՝ եղբայրացել:

 

Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի' Երեւանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ:

 

Թերթի լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է:

 

Եվ անհասկանալի է մնացել՝ քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել:

 

Հրապարակ