tert.am Բրիտանական Սիդմութ քաղաքի բնակիչները պարզապես ապշել են՝ երկնքում «հրեշտակ» տեսնելով։ Հսկայական ամպն այնքան նման է եղել հրեշտակի, որ այդ մասին գրել են թերթերում, գրում է Вести-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։

 

Տեղաբնակներից մեկի խոսքով՝ ինքն աշխատելիս է եղել իր հայրիկի խորդանոցում, երբ հանկարծակի նկատել է երկնքում հրեշտակի տեսքով ամպը։
«Ես անմիջապես վերցրեցի լուսանկարչական սարքը, բարեբախտաբար, ինձ հաջողվեց մի քանի լուսանկար անել»,- պատմել է բրիտանացին։

 

Նա միակը չէ, ով տեսել է հրեշտակին։ Ավելի վաղ Ֆլորիդայի մի բնակիչ հայտնել էր, որ տեսել է հրեշտակի նմանությամբ ամպ։