HayNews.am «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դաջվածքով աղջիկ կմասնակցի: Այս մասին հայտնում է NY Daily News-ը:
Թերեզա Ուեյլը, ով հանդիսանում է Ազգային գվարդիայի աշխատակից, 2014 թվականի մրցույթին կներկայացնի Կանզաս նահանգը:
Ուեյլը դաջվածքներ ունի կողերին և թիակին: 22-ամյա ամերիկուհին իր բլոգում գրել է, որ չի ամաչում ցուցադրել իր դաջվածքները, քանի որ համարում է դրանք իր անհատականության մի մասը:
Նա նշել է, որ մարմնի նկարների ցուցադրումը համարվում է ինքնատիպ հայտարարություն և կոչ ուղղված այլ կանանց՝ չվախենալու լինել այնպիսին, ինչպիսին կան և պայքարել կարծրատիպերի դեմ:
Մրցույթի կազմակերպիչները Ուեյլի որոշումը ողջունել են և հայտնել, որ այսուհետ միջոցառմանը կարող են մասնակցել դաջվածք ունեցող այլ աղջիկներ:
Սակայն կազմակերպիչ հանձնաժողովը աղջկան թույլ չի տվել ցուցադրել նետից կրակելու իր ունակությունները, քանի որ մրցույթի օրենքների համաձայն մասնակիցներին արգելվում է օգտագործել նետանման առարկաներ: Նետից կրակելու փոխարեն Ուեյլը կերգի: