HayNews.am  Ամերիկացի մասնագետները գտնում են, որ Սիրիայի տարածքում գոյություն ունեն 45 պահեստներ, որոնցում պատրաստվում կամ պահվում է քիմիական զենք' հաղորդում է Le Figaro-ն:

 


Մասնագետներից մեկի խոսքով, այդ պահեստների կեսում արդեն իսկ պահվում է պատրաստի քիմիական զենք: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համակարծիք են, որ քիմիական զենքի պաշարը կազմում է 1 000 տոննա:

 

Ամերիկացիները կարծում են, որ քիմիական զենքի ամբողջ պաշարը գտնվում է կառավարության հսկողության տակ: