Ամերիկյան Կոլորադո նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 500 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Интерфакс-ը:
Իշխանությունները զանգվածային տարհանում են իրականացնում:
Մի քանի օրում Կոլորադոյում այնքան տեղումներ են եղել, որքան սովորաբար գրանցվում է մի քանի ամսում: Ի դեպ, նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:
Աղբյուրը` armeniatv.am