Tert.am Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Ռազմածովային ուժերի շենքում։ Կրակոցները հնչել են 4-րդ հարկում, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով FOX հեռուստաալիքին։
Առնվազն մեկ մարդ ստացել է վնասվածք։ Կրակոցները սկսվել են վարչական շենքի այն հարկում, որը զբաղվում է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի արարողակարգերով և վարչական գործերով։ Այժմ ուժային գերատեսչությունները փնտրում են մեկ կասկածյալի։
Ավելի վաղ հաղորդվում էր մի քանի զոհերի մասին, սակայն ԱՄՆ ՌԾՈՒ-ը հրապարակել են հաղորդագրություն, որում նշվում է մեկ վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ, շենքում 3 կրակոց է հնչել։
ՌԾՈՒ-ի վաշինգտոնյան վարչությունում աշխատում է ավելի քան 3.000 մարդ։