Twitter և Facebook սոցիալական ցանցերը հասանելի են դարձել Իրանի համացանցի օգտատերերի համար. հայտնում է Reuters-ը:
2009 թվականից ի վեր Twitter-ն ու Facebook-ն անհասանելի էին Իրանի համար: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ սոցիալական ցանցերը և մի շարք այլ կայքեր փակվել էին:
Իրանի գործող նահագահ Հասան Ռոհանին ավելի մեղմ քաղաքականություն է վարում համացանցի նկատմամբ և հանդիսանում է Twitter-ի ակտիվ օգտատեր: