Սեպտեմբերի 13-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ և քննարկել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, ՀՀ իշխանությունների՝ այս իրավիճակին համարժեք չլինելը, «Հանրապետություն» կուսակցության՝ ազատամարտիկների շարժմանը զորակցելու հարցը , ինչպես նաև, Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների՝ կլոր սեղանի շուրջ հանդիպելու հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են կուսակցության «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները: Հանդիպումը անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Մանրամասները՝ հերթական համահավաքում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին:
Քանի որ «Ժառանգություն» կուսակցությունն, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջիններից է արձագանքել ձևավորված շարժմանը և հայտարարել ազատամատիկների նախաձեռնությանը միանալու և աջակցելու մասին, սեպտեմբերի 14-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներն արդեն իսկ աշխատանքային հանդիպում են ունեցել Րաֆֆի Հովաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հետագա քայլերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած, անկախության 22 ամյակին նվիրված «Անկախությունը երեկ և այսօր» թեմայով հանրահավաքին ազատամարտիկների մասնակցության վերաբերյալ:
Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդ, Ազատության հրապարակ