Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' սեպտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 41-ը, գողության 52 դեպքից' 25-ը, իսկ խարդախության' 12, խուլիգանության եւ կողոպուտի 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:

 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 6, գողության' 8, սպանության փորձի, կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք: