Միացյալ ազգերի կազմակերպության կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցը հաստատում է, որ Սիրիայում անցյալ ամիս կիրառված քիմիական զենքը պատՃառ է դարձել զանգվածային մարդկային զոհերի: Առաջին անգամ զենքի կիրառման վերաբերյալ ապահովվեց լայնամասշտաբ դատական հետաքննություն, որի մեջ ներառված է սիրիական կառավարությունը: Համաձայն այդ զեկույցի, հայտաբերվել են փաստեր, որոնք ժխտում են Բաշար ալ-Ասադի բերած փաստարկները : Մասնավորապես ասվում է, որ այդպիսի զենք չէին կարող օգտագործել ապստամբող ուժերը, քանի որ այն կիրառելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիքների առկայություն :
Իսկ ահա ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը քիմական զենքի կիրառման փաստը անվանել է պատերազմական հանցագործություն, և հույս հայտնել, որ այդ հանցագործության պատասխանատուները կպատժվեն` միաժամանակ նշելով, որ այս հարձակումը կարող է կատալիզատորի դեր ունենալ դիվանագիտական նոր որոշման կայացման համար, ինչը կօգնի լուծել սիրիական կոնֆլիկտը, որը պատճառ է դարձել շուրջ հարյուր հազար զոհերի և միլիոնավոր մարդկանց փախստական դառնալուն: