Ֆրանսիայի սենատն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաների գեղեցկության մրցույթների անցկացումը. գրում է pravda.ru-ն:
Այդ օրինագիծն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ նման մրցույթները երեխաների՝ որպես սեքսուալ օբյեկտների հանդեպ հետաքրքրություն են առաջացնում։
Օրինագծի կողմ է քվեարկել սենատի 197, և դեմ՝ 146 անդամ:
Օրենքը խախտողներին սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում, ինչպես նաև' 30 հազ. եվրո տուգանք։
Վերջնական ընդունման համար օրինագիծն ուղարկվել է խորհրդարանի ստորին պալատ։