«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ հանրահավաք կազմակերպելու կամ գոնե իր՝ սեպտեմբերի 20-ի հանրահավաքին հրավիրելու համար, ի թիվս այլ կուսակցությունների, ցանկացել է հանդիպել նաև ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սակայն նրանք երկուսն էլ մերժել են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այդ մերժումները կարող են առնվազն երկու բացատրություն ունենալ. կամ նրանք համամիտ չեն Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային կարգախոսների հետ, ըստ որի՝ Հայաստանի նախագահի հայտարարությունը՝ Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին, վտանգում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած «Ժառանգությունը» լուրջ քաղաքական գործընկեր չեն համարում քաղաքական կոնսուլտացիաների և համագործակցության համար: