«Ամերիկայի իշխանություններն ու հասարակությունը պետք է ընդունեն այնպիսի միջոցներ, որոնք կկարողանան կանխել մասսայական սպանությունները: Մենք չենք կարող մշտապես կանխել անմիտ բռնությունները: Բայց, եթե մենք կարող ենք գոնե մեկը կանխել և փրկել գոնե մեկ մարդու կյանք, ապա մենք պետք է փորձենք»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նախագահը կրկին շեշտել է միջոցներ ձեռնարկելու փաստը, որը թույլ է տալիս վերահսկողություն հաստատել զենքի կիրառման, ինչպես նաև մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:Նրա խոսքով՝ դա բարդ քաղաքական քայլ է, որը տեսանելի է եղել գարնանը:
«Մեր արցունքները, խոսքերն ու աղոթքները բավական չեն: Մենք պետք է մի բան փոխենք»,-ասել է Բարաք Օբաման: