ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք:

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը, այցի ընթացքում նախատեսվում է Մամեդյարովի ելույթը Գլխավոր ասամբլեայում, մի շարք երկկողմ հանդիպումներ: