Henaran.am Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Հետաքրքիր է, որ պետական մեղադրողը դատարանից Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարի:

 

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Սեդրակյանի խիստ պատիժը նրա համար էր, քանի որվերջինս այդպես էլ չբացահայտեց՝ որտեղ է «շան գլուխը»՝ իրական պատվիրատուն: