Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը'Գագիկ Շամշյանի: