operativ.am Ինչպես փոխանցում է BBC-ն, Քենիայի նախագահ' Ուխուրու Քենիատտան հայտարարել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ այն 67 մարդու, ովքեր զոհվել են Westgate առևտրի կենտրոնի վրա գործած ահաբեկչության ժամանակ:

Հատուկ ծառայության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 11 ահաբեկչի, 5 ահաբեկիչ էլ մահացել է հրաձգության ժամանակ:

 

Ավելի վաղ Քենիայի նախագահ' Ուխուրու Քենիատտան հայտարարել էր հատուկ գործողությունների ավարտի մասին' Westgate առևտրի կետրոնում: Նախագահի խոսքով՝ հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է 5 ահաբեկիչ և մնացած 11-ը՝ ձերբակալվել են:

 

Վերջին տեղեկություններով ահաբեկչության ժամանակ զոհվել են 67 մարդ, որոնց թվում եղել են 6 զինվորական, ոստիկաններ և մեկ հղի կին: Բացի այդ, ահաբեկիչների և հատուկ ջոկատայինների միջև հրաձգության ժամանակ շենքում պայթել է մի քանի ռումբ: Պայթյունի հետևանքով ավերակների տակ դեռ կարող են լինել մարդկանց դիակներ:

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին: Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել սոմալիական Աշ-Շաբաբ խմբավորման իսլամիստները: