Hasarakutyun.am Սերժ Սարգսյանը հասկանում է միայն ճնշման լեզուն։ Նա պարզապես սարսափում է Ազատության հրապարակից, եթե, իհարկե, այնտեղ ոչ թե թատրոն կամ քաղաքական շոու է կազմակերպվում, այլ իրական խնդիրների մասին հնչեցվում։ Նա վախենում է նաև մարդկանց բազմությունից, եթե իհարկե դա իր հետ հանդիպման զոռով բերվածները չեն, որոնց գլխին կարող է փուչիկը պայթել։

 

 

Հետևաբար՝ Հայաստանի ապագայով մտահոգ և արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքացիներն ու ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերը պետք է կոնսոլիդացվեն ու ճնշումների միջոցով լուծեն օրակարգային միակ խնդիրը, այլապես Սարգսյանի «նախաձեռնությունները» նորանոր պատուհասների պատճառ կդառնան։