Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին՝ երկրում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ, պաշտոնապես ավարտել է թեկնածուների գրանցումը: Գրանցված 23 թեկնածուներից 10-ը առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, իսկ 13-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, հայտնում է РИА Новости-ն:

Ընտրական օրենսդրության համաձայն՝ թեկնածուների գրանցումը պաշտոնապես ավարտվում է սեպտեմբերի 27-ին, սակայն ԿԸՀ-ն թեկնածուների գրանցումն ավարտել է սեպտեմբերի 23-ին:

Գրանցվել են հետևյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները. Շալվա Նաթելաշվիլին (Լեյբորիստական կուսակցություն), Սերգո Ջավախիձե («Հանուն արդար Վրաստանի»), Գեորգի Մարգվելաշվիլի («Վրացական Երազանք»), Նինո Բուրջանաձե («Ժողովրդավարական շարժում»), Դավիթ Բաքրաձե («Միացյալ ազգային շարժում»), Գեորգի Տարգամաձե (Քրիստոնեական-դեմոկրատական շարժում»), Զուրաբ Խարատաշվիլի (Ժողովրդի կուսակցություն), Թեյմուրազ Մժավիա (Քրիստոնեա-դեմոկրատական ազգային կուսակցություն), Ակակի Ասատիանի (Վրաստանի ավանդապաշտների միություն):

Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրվել են Միխեիլ Սալուաշվիլին, Նեստան Կիրտաձեն, Գեորգի Լիլուաշվիլին, Լևան Չաչուան, Ավթանդիլ Մարգիանին, Նուգզար Ավալիանին, Գեորգի Չիխլաձեն, Թեյմուրազ Բոբոխիձեն, Նինո Չանիաշվիլին, Կարտլոս Ղարիբաշվիլին, Թամազ Բիբիլուրին, Մամուկա Չոխոնելիձեն և Մամուկա Մելիքիշվիլին: