Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ԱՐԴՅՈՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ, ՈՐԻ ԱՌԱՋ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՈՐՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՆՄԱՆՎԵԼ

 

Նայում ես այս տեսահոլովակը և մտածում, թե ուր է հասցնում ազգերի և երկրների պրոպագանդիսական մեդիա մեքենան։ Իրենց դատարկ, սակայն համոզիչ տողերով մարդուն ապացուցելով, որ այն ինչ հազարամյակներ համարվել է բարոյական, նորմալ, բնական, եղել է սխալ, որ մարդը ոչ թե բանական, այլ անասնական էակ է, հետևաբար նրան երբեք պիտի չհետաքրքրի հոգևորը, այլ միայն մարմնական այլասեռվածությունն ու այլանդակությունը։
Նայեք և համոզվեք, որ այսօրվա դրսի արժեքը վաղը կարող է դառնալ մեր ներսի արժեք, կամաց, սակայն վստահ մետաստազային քայլերով...»: