shamshyan.com Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Կարեն Պալյանի վարած Opel մակնիշի 320 ԼD 61 համարանիշի և 26-ամյա Նորայր Գրիգորյանի վարած Wolksvagen Golf մակնիշի 28 ՍՕ 087 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի սպայական ջոկատի տեսուչ Հրանտ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ. Պալյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել էր շրջադարձ կատարել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը, իսկ Wolksvagen-ն էլ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ամբողջական ֆոտոշարքը` սկզբնաղբյուր կայքում: