Nyut.am Մամուլում արդեն տեղեկություններ են եղել, որ օֆշորային սկանդալի հետքերով Կիպրոս մեկնած քննչական խումբը այդ գործուղումից վերադարձել է բավականին հետաքրքրական բացահայտումներով, որոնք վերաբերում են երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին:

 

Ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների, Կիպրոսում ձեռք բերված փաստաթղթերը շտապ կարգով դրվել են հանրապետության նախագահի սեղանին: Նույն աղբյուրի պնդմամբ' բացահայտումներն այնքան ակնառու են, որ այժմ նախագահը չի կարողանում վերջնական կողմնորոշվել, թե ի՞նչ ընթացք տա գործին: