ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մաքդոնալդը հանդես է եկել Հարավային Կովկասի միասնական տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությամբ և տեղեկացրել, որ այդ գաղափարին աջակցում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին նա հայտարարել է օրերս Վրաստան կատարած այցի ժամանակ: «Գաղափարներից մեկը Հարավային Կովկասի տնտեսական միասնական գոտու ստեղծումն է, ինչպիսին ունի Եվրամիությունը: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական առաջնորդների հետ, որտեղ այդ նախաձեռնությունը հաստատվել է»,- հայտարարել է նախկին դիվանագետը: