Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը առաջին անգամ որոշում է կայացրել հետաձգել ՄԱԿ-ի վեհաժողովում իր ելույթը: Սա կապված է արաբական երկրներում ու մահմեդական աշխարհում առկա խնդիրների լուծման ՄԱԿ-ի անունակության հետ:

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ, Էր-Ռիյադը դժգոհ է Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման ու սիրիական ճգնաժամի կապակցությամբ ՄԱԿ-ի դիրքորոշումից: Սաուդյան Արաբիան դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ի կայացրած «մենաշնորհային» որոշումների համար: